Անահիտ Մոսինյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. քոլեջի ուսանող

Նախագծեր, Պրակտիկայի փաթեթ

Փետրվարյան նախագիծ

 

Գիրքը լավն է,  եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և այնպես, ինչպես պետք է:                                                                                 Արիստոտել

Մեր օրերում ընթերցանությունը խթանելու համար տարվում են բազմաթիվ միջոցառումներ:

Սակայն, երբեմն դրանք անարդյունք  են, քանի որ աշակերտները չեն հետաքրքրվում տվյալ թեմաներով կամ հեղինակներով: Երբեմն,բացի դպրոցական ծրագրով հանձնարավող գրականությունը, նրանք այլ գրականություն չեն ընթերցում, առավել ևս` ժամանակակից:

Այս խնդիրներին փոքր-ինչ լուծում տալու համար դպրոցում կազմակերպեցինք հանդիպում ժամանակակից գրող- արձակագիր Տաթև Մաղաքյանի հետ: Վերջինս մեր համագյուղացին է և կարող է լավ օրինակ հանդիսանալ երեխաների համար:

Նախագծի ընթացքը

Նախօրոք զրույց ունեցանք արձակագրի հետ: Նա փոխանցեց իր արդեն իսկ հրատարակած գրքերը և այն գիրքը, որի շնորհանդեսը պիտի կայանար մեր դպրոցում:

Այդ գրքերը փոխանցեցինք աշակերտներին: Նրանք ընթերցեցին,և մինչև հեղինակի հետ հանդիպումը հավաքվեցինք և քննարկեցինք: Կազմեցինք հարցեր գրքերի վերաբերյալ, որպեսզի հղենք հեղինակին:

Քանի որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, խորհրդակցեցինք դպրոցի տնօրենի, ինչպես նաև գրականության ուսուցչի հետ և որոշեցինք, որ հանդիպումը հեղինակի  հետ հարմար կլինի իրականացնել հենց այդ օրը:

Փետրվարի 19-ին կայացավ հանդիպումը: Աշակերտները նախ ներկաներին պատմեցին հեղինակի մասին, ներկայացրին վերջինիս կենսագրությունը, արտասանեցին նրա ոչ այդքան հայտնի բանաստեղծություններից:

Այնուհետև աշակերտները հարցեր ուղղեցին գրողին։Նրա հետ քննարկեցին իրենց դուր եկած պատմվածքները:

Մթնոլորտը ջերմ էր և տրամադրող: Երեխաները գրողի հետ քննարկեցին նաև մերօրյա այլ հեղինակների գործեր, ինչպես նաև անդրադարձան  լոռեցի այլ գրողների ստեղծագործություններին։

Քանի որ գիրք նվիրելու օրն էր, արձակագիրը ներկաներին, ինչպես նաև գրադարանին նվիրեց իր գրքերից:

Երեխաներին նախօրոք տեղեկացվել էր, որ կարող են իրենք ևս միմյանց նվիրել գրքեր: Երեխաները ոգևորված միմյանց գրքեր էին նվիրում` պայմանով, որ պիտի ընթերցեն և հետո քննարկեն:
Ծրագիրը կունենա շարունակական բնույթ: Կկազմակերպենք հանդիպումներ այլ հեղինակների հետ ևս, սրանով իսկ խթանելով ընթերցանությունը աշակերտների շրջանում:

53545916_405027490068070_6723726114537078784_n53454924_2160563987588971_6162251460907106304_n53532424_321421828724765_5167086153781739520_n53292204_2175107022580453_191778480269033472_n53160506_2305200286178591_7342146807536812032_n

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы